Կապանի «Գանձասարը» կմասնակցի Թուրքմենստանի նախագահի գավաթի<br /> խաղարկությանը<br />


Կապանի «Գանձասարը» կմասնակցի Թուրքմենստանի նախագահի գավաթի
խաղարկությանը

  • 19-02-2009 17:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 20-ին Աշգաբադում կմեկնարկի Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն ֆուտբոլի 8 թիմեր: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը», որն ընդգրկված է 2-րդ խմբում: Նրա մրցակիցներն են Տաջիկստանի «Հարվոզը», Բահրեյնի երիտասարդական հավաքականը եւ Թուրքմենստանի «Աշգաբադը»: Մրցանակային հիմնադրամը 35 հազար ԱՄՆ դոլար է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play