ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ<br /> ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ<br />


ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

  • 04-12-2006 19:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ի նիստում ՀՀ Ազգային Ժողովը 1-ին ընթերցմամբ քննարկեց «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: «Օրինաց երկիր» խմբակցության անդամներ, գյումրեցիներ Սամվել Բալասանյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած նախագծով առաջարկվում է նշված օրենքի գործողության ժամկետը 2007թ.-ի հունվարի 1-ից երկարաձգել մինչեւ 2014թ-ի դեկտեմբերի 31-ը: Առաջիկայում պատգամավորները ակնկալում են քննարկել շրջանառության մեջ գտնվող նույն օրենքում նոր փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծը, որը միտված է Գյումրիի առջեւ ծառացած խնդիրների համապարփակ լուծմանը, այդ թվում նոր աշխատատեղերի բացմանը, գործազրկության կրճատմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն