Հայաստանի 4 ակումբները դուրս մնացին եվրագավաթների խաղարկություններից


Հայաստանի 4 ակումբները դուրս մնացին եվրագավաթների խաղարկություններից

  • 22-07-2011 12:46:29   | Հայաստան  |  Սպորտ
 Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Հայկական ֆուտբոլային 4 ակումբները դուրս մնացին եվրագավաթների խաղարկություններց: Վերջինը մրցասպարեզը լքեց «Միկան», որը հուլիսի 22-ին սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց «Վոլերենգայից» եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հիշեցնենք, որ Նորվեգիայում կայացած առաջին հանդիպումը նույնպես ավարտվել էր «Վոլերենգայի» 1:0 հաշվով հաղթանակով: Երեւանյան հանդիպման ելքը վճռվեց ընդմիջումից հետո: 48-րդ րոպեին հայ երկրպագուների բոլոր հույսերը մարեց Ֆրեդի Դոս Սանտոսը, ով գլխով եզրափակեց խաղընկերոջ անկյունայինից կատարած փոխանցումը: Հավելենք, որ այս պարտությունից հետո Հայասատանը Եվրոպական ակումբային վարկանիշային ցուցակում իջավ 49-րդ հորիզոնական, եւ հաջորդ տարի Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը մեր չեմպիոն թիմը կսկսի որակավորման 1-ին փուլից:
Նոյյան տապան  -   Սպորտ