ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ<br /> ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԳՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԳՆ

  • 10-10-2006 20:15:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մադրիդում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Իսպանիայի արտաքին գործերի նախարարությանը: Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, դրա պատճառը եղել է այսպես կոչված «գրավյալ ադրբեջանական հողերում» իսպանական փայտամշակման ընկերության գործունեության փաստի բացահայտումը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», Իսպանիայի ԱԳՆ փոխանցված նոտայում պաշտոնական Բաքուն նշում է, որ այդ ոչ բարեկամական քայլը վնաս է հասցնում ադրբեջանա-իսպանական հարաբերություններին: Այդ առնչությամբ ադրբեջանական կողմը պահանջել է միջոցներ ձեռք առնել նշված ընկերության անօրինական գործունեությունը դադարեցնելու համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play