ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԹԵՆԻՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԹԵՆԻՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 19-06-2006 15:15:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 19-ին Թբիլիսիի «Դինամո» ընկերության կորտերում սկսվել է վրացի թենիսիստուհի Ռենա Աբժանդաձեի անվան 11-րդ թենիսի մրցաշարը: Ինչպես «Կավկազպրեսին» հայտնել են «Թելասի» ընկերությունում, որը «Ռենայի գավաթի» գլխավոր հովանավորն է, այս տարի մրցաշարն անցկացվում է Թենիսի եվրոպական ասոցիացիայի (ETA) հովանու ներքո: Մրցաշարին մարզիկներ են մասնակցում Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Լիտվայից, Մոլդովայից եւ Էստոնիայից: Մրցաշարի հաղթողները կորոշվեն մինչեւ 14 եւ 16 տարեկանների տարիքային կատեգորիաներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play