ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 89 ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ
ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ
24-05-2006 16:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005-2006 ուստարում
Հայաստանում գործել են 22 բարձրագույն պետական ուսումնական
հաստատություններ, որտեղ սովորել են 73716 ուսանող, որոնցից
53847-ը` վճարովի համակարգում, իսկ 19869-ը` անվճար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նույն
ուստարում երկրում գործել են նաեւ 67 բարձրագույն ոչ պետական
ուսումնական հաստատություններ, որոնցում սովորողների թվաքանակը
կազմել է 24049 մարդ:
89 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական
հաստատություններ նշված ուստարում ընդունվել է 24655, ավարտել`
13296 մարդ:
Հանրակացարանով ապահովված է պետական բուհերի` հանրակացարանի
կարիք ունեցող 889 ուսանողների 86,5%-ը, իսկ ոչ պետական բուհերի 13
նման ուսանողներից եւ ոչ մեկն էլ ապահովված չէ: