ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 89 ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ<br />


ԱՆՑԱԾ ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԵԼ ԵՆ 89 ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ
ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐ

  • 24-05-2006 16:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005-2006 ուստարում Հայաստանում գործել են 22 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ, որտեղ սովորել են 73716 ուսանող, որոնցից 53847-ը` վճարովի համակարգում, իսկ 19869-ը` անվճար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նույն ուստարում երկրում գործել են նաեւ 67 բարձրագույն ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնցում սովորողների թվաքանակը կազմել է 24049 մարդ: 89 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ նշված ուստարում ընդունվել է 24655, ավարտել` 13296 մարդ: Հանրակացարանով ապահովված է պետական բուհերի` հանրակացարանի կարիք ունեցող 889 ուսանողների 86,5%-ը, իսկ ոչ պետական բուհերի 13 նման ուսանողներից եւ ոչ մեկն էլ ապահովված չէ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play