ՇԱԽՄԱՏԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՇԱՀԵՑԻՆ<br /> ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ <br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՇԱՀԵՑԻՆ
ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 06-10-2005 21:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ստեփանակերտում ընթացող շախմատի «Ղարաբաղ-2005» միջազգային մրցաշարերում անցկացվեցին 4-րդ տուրի հանդիպումները: «Ա» մրցաշարի առաջատար Աշոտ Անաստասյանը (Հայաստան) կրկին հաջող խաղաց. նա պարտության մատնեց Իվան Սոկոլովին (Հոլանդիա): 1-ական միավոր վաստակեցին նաեւ Հիկարու Նակամարան (ԱՄՆ) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), որոնք պարտության մատնեցին, համապատասխանաբար, Վիկտոր Բոլոգանին (Մոլդովա) եւ Բու Քսիանջիին (Չինաստան): Մյուս երկու հանդիպումներում ոչ-ոքի խաղացին Կարեն Ասրյանը (Հայաստան) եւ Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Բարթոլոմեյ Մաչեյան (Լեհաստան) եւ Ալեքսեյ Դրեեւը (Ռուսաստան): 4 տուրից հետո մրցապայքարը գլխավորում է Ա.Անաստասյանը, որը 3,5 միավոր է վաստակել: 2-3-րդ տեղերը բաժանող Քսիանջին եւ Արոնյանը ունեն 2,5-ական միավոր: «Բ» մրցաշարի 4-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը (Հայաստան) պարտության մատնեց Արթուր Չիբուխչյանին (Հայաստան), Էրվին Լամին (Հոլանդիա)` Ռաջ Թիշբիերեկին (Գերմանիա), Բենիամին Գալստյանը (Ռուսաստան)` Կատերինա Լահնոյին (Ուկրաինա), Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան)` Եվգենի Սվեշնիկովին (Լատվիա), Արսեն Եղիազարյանը (Հայաստան)` Լոպես Մարտինեսին (Իսպանիա: «Բ» մրցաշարում 4 տուրից հետո առջեւում Գրիգորյանցն է, որը 3,5 միավոր ունի: 2-րդ տեղում ընթացող Պետրոսյանի արդյունքն է 3 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ