ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱՐԱՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵԳԲԻԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱՐԱՎ

  • 03-10-2005 14:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի ռեգբիի հավաքականը 39:12 (16:12) հաշվով հաղթեց այդ երկրի հավաքականին : Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Փանիկյանը, ամբողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը զգալի առավելություն ուներ: Նրա կազմում լավագույնն էին Լ.Հայրապետյանը, Ֆ.Բոյաջյանը եւ Դ.Դոնաբեդյանը: Հաղթանակը Լյուքսեմբուրգի հավաքականի նկատմամբ թույլ տվեց Հայաստանի հավաքականին ռեգբիի եվրոպական ասոցիացիայի (FIRA-AER) առաջնության «C» խմբից անցնել «B» խումբ, որտեղ նրա հաջորդ մրցակիցը կլինի Լիտվայի հավաքականը: Բացի այդ, Հայաստանի հավաքականը, որը կազմված է առավելապես սփյուռքահայ խաղացողներից, պահպանեց 28-րդ տեղը ռանգերի համաշխարհային տաբելում:
Նոյյան տապան  -   Սպորտ