ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵՑԻՆ «ԵՎՐՈՄՈԹՈՐՍԻ»<br /> ԳԱՎԱԹԸ <br />


ԼՈՂԱՓՆՅԱ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵՑԻՆ «ԵՎՐՈՄՈԹՈՐՍԻ»
ԳԱՎԱԹԸ

  • 22-08-2005 19:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին լողափնյա վոլեյբոլի հանրապետական մրցումներ: «Եվրոմոթորս» ՍՊԸ-ի գավաթի խաղարկությանը մասնակցեցին կանանց 20 զույգեր: Օգոստոսի 21-ին կայացած եզրափակիչում մրցեցին Երեւանը ներկայացնող 2 զույգեր: Ավելի ուժեղ գտնվեց Շողիկ Բալյան - Լիանա Գեւորգյան երկյակը, որը դարձավ մրցումների հաղթող եւ նվաճեց «Եվրոմոթորսի» գավաթը: Երկրորդ տեղը գրավեց Սոֆյա Հովհաննիսյան - Էմմա Աբոյան զույգը, իսկ երրորդ մրցանակակիր դարձավ Արմինե Պայազատյան - Անի Եգորյան զույգը (Արթիկ): Այս երեք զույգերը պարգեւատրվեցին, համապատասխանաբար, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի վկայականներով, ինչպես նաեւ դրամական պարգեւներով: Ստեփանակերտը ներկայացնող Արմինե Հայրումյան - Լիլյա Հակոբյան զույգը պարգեւատրվեց «Ուժեղ կամքի համար» մրցանակով, հաղթող զույգի խաղացող Շողիկ Բալյանը` «Լավագույն առաջատար» մրցանակով, իսկ Սոֆյա Հովհաննիսյանն արժանացավ «Միսս մրցաշար» տիտղոսին:
Նոյյան տապան  -   Սպորտ