ԱՎԱՐՏՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՓՈՒԼԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈՒԼԸ

  • 05-08-2005 20:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 4-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2 հետաձգված հանդիպումները: Երեւանում «Էսթեղլալ-Կոտայք»-ը ու «Փյունիկը» 0-0 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումը, իսկ «Բանանցը» Գյումրիում 5-0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»: Այսպիսով, Հայաստանի առաջնության 1-ին փուլն ավարտվեց: 2-րդ փուլում, որը կմեկնարկի օգոստոսի 28-ին, նախորդ փուլի արդյունքներով 1-6-րդ տեղերը գրաված թիմերը կվիճարկեն երկրի չեմպիոնի կոչումն ու մյուս մրցանակները: Նրանք 2-րդ փուլը կսկսեն 1-ին փուլում իրար միջեւ կայացած խաղերում վաստակած միավորներով` «Փյունիկը» (Երեւան)` 22 միավորով, «Միկան» (Աշտարակ)` 17, «Բանանցը» (Երեւան)` 16, «Էսթեղլալ-Կոտայք»-ը (Երեւան)` 12, «Կիլիկիան» (Երեւան)` 6, «Դինամո-Զենիթ»-ը (Երեւան)` 5 միավորով: 1-ին փուլում 7-րդ եւ 8-րդ տեղերը գրաված Գյումրիի «Շիրակ» ու Երեւանի «Արարատ» թիմերի միջեւ կայանալիք 2 խաղով կորոշվի, որ թիմն է մնում բարձրագույն խմբում, իսկ որը այդ իրավունքը վիճարկում 1-ին խմբի մրցաշարում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ