ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ<br />


ՍԱՄՎԵԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

  • 01-08-2005 19:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԲԵԼՖՈՐ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր այդ երկրի նախագահ Ժակ Շիրակի հովանո ներքո: Առաջնությունն անցկացվում էր 5 տարիքային խմբով` մինչեւ 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների միջեւ: Միաժամանակ ընթանում էին տղաների եւ աղջիկների 10 մրցաշարեր: 82 երկրների 1103 պատանի շախմատիստների թվում էին նաեւ Հայաստանի 14 ներկայացուցիչներ: Նրանցից առավել հաջող հանդես եկավ Սամվել Տեր-Սահակյանը: Մրցելով 12 տարեկան տղաների խմբում, նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ բաժանեց 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Սամվելը գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նշենք, որ որ վանաձորցի շախմատիստը կայուն բարձր արդյունքներ է ցույց տալիս միջազգային մրցասպարեզում: Եվրոպայի 2003թ. առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 10 տարեկանների խմբում, իսկ 2004թ.-ի առաջնությունում` փոխչեմպիոն` 12 տարեկանների խմբում: Աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին, բայց ընդհանուր արդյունքով Հայաստանը տեղ գրավեց լավագույն երկրների տասնյակում:
Նոյյան տապան  -   Սպորտ