«ԹԱԼ ԳՐԻԳ»-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


«ԹԱԼ ԳՐԻԳ»-Ը ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 01-08-2005 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-14-ը Անգլիայում կանցկացվեն Եվրոպական երկրների ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային մրցումները: Այդ մրցումներում հանդես կգա նաեւ Երեւանի «Թալ Գրիգ» թիմը, որը 2004-2005թթ.-ի Հայաստանի առաջնության հաղթողն է: Հիշեցնենք, որ թիմը հուլիսի հուլիսի 31-ին ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում 20-6 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Ադանային» եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը:
Նոյյան տապան  -   Սպորտ