«ԹԱԼ ԳՐԻԳԸ»-Ը ՊԱՀՊԱՆԵՑ ԳԱՎԱԹԸ<br />


«ԹԱԼ ԳՐԻԳԸ»-Ը ՊԱՀՊԱՆԵՑ ԳԱՎԱԹԸ

  • 01-08-2005 16:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում հուլիսի 31-ին տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը: Գավաթի համար վճռական պայքարում հանդիպեցին ֆուտզալի Հայաստանի 2004թ.-ի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Թալ Գրիգը» եւ Երեւանի «Ադանան»: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, հանդիպումն ավարտվեց 20-6 հաշվով` հոգուտ «Թալ Գրիգի», որը եւ երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը: Հանդիպման ավարտին «Թալ Գրիգ» թիմի ֆուտբոլիստներին հանձնվեց պատվավոր գավաթը եւ առաջին կարգի դիպլոմը: «Թալ Գրիգ»-ի ֆուտբոլիստներին հանձնվեց նաեւ ֆուտզալի Հայաստանի 2004/2005 թթ. առաջնության չեմպիոնի փոխանցիկ գավաթը, ոսկե մեդալներ եւ առաջին կարգի դիպլոմներ: Վանաձորի «Ցալկուտ» թիմին խաղացողներին հանձնվեցին առաջնության արծաթե մեդալները եւ երկրորդ կարգի դիպլոմները, իսկ Երեւանի «Պոլիտեխնիկ» թիմին` բրոնզե մեդալներն ու երրորդ կարգի դիպլոմները:
Նոյյան տապան  -   Սպորտ