ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ Է ԵՏ ՄՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ Է ԵՏ ՄՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ

  • 21-06-2005 18:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ՔԻՇՆԵՎ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Հերթական 9-րդ տուրում նա հաղթեց վրաց շախմատիստուհի Նանա Ձագնիձեին, վաստակեց 6,5 միավոր եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ բաժանում է 3-12-րդ տեղերը: Քիշնեւում ընթացող մրցումների առաջատարները Ռուսաստանի 2 ներկայացուցիչներ են` Ելենա Զայացը եւ Նադեժդա Օսինցեւան, որոնք 7-ական միավորներ ունեն: 9-րդ տուրում Հայաստանը ներկայացնող մյուս գրոսմայստերը` Էլինա Դանիելյանը, ոչ-ոքի խաղաց: Նա վաստակեց 6 միավոր եւ այժմ բաժանում է 13-27-րդ տեղերը: Հայաստանցի մյուս 2 շախմատիստուհիները` միջազգային վարպետներ Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը, ունեն, համապատասխանաբար, 4,5 եւ 4 միավոր եւ ընթանում են 68-րդ եւ 101-րդ տեղերում:
Նոյյան տապան  -   Սպորտ