ՄԱՐՍԵԼԱՀԱՅ ՏՈՆԱՊԵՏ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ<br /> ԿԱՅԱՑԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՀԵԾԱՆՎԱԶՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ<br />


ՄԱՐՍԵԼԱՀԱՅ ՏՈՆԱՊԵՏ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԿԱՅԱՑԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՀԵԾԱՆՎԱԶՔԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

  • 20-06-2005 20:06:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի մանկական զբոսայգու շուրջը հունիսի 19-ին անցկացված օղակաձեւ հեծանվավազքին մասնակցեցին Հայաստանի 50-ից ավելի մարզիկներ: Ավանդական այս մրցումների հովանավորը` մարսելահայ Տոնապետ Ղազանչյանը, բազմաթիվ մրցանակներ էր սահմանել հաջող հանդես եկած հեծանվորդների համար: Հետաքրքիր մրցապայքարի արդյունքում հաղթողներ դարձան հեծանվորդներ Արթուր Գրիգորյանը (երիտասարդների դասում) եւ Ներսես Շիրինյանը (պատանիների դասում): Երկու տարիքային խմբերի բոլոր մրցանակակիրները եւ աչքի ընկած մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով, մարզագույքով եւ մարզահանդերձանքով:
Նոյյան տապան  -   Սպորտ