ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ ՆՎԱՃԵՑԻՆ<br /> ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԵՆԻՍԻՍՏՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿ ՆՎԱՃԵՑԻՆ
ԹԲԻԼԻՍԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 02-06-2005 20:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 14 պատանի թենիսիստներ մասնակցեցին Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարին: «Ավստրիական ավիաուղիների» հովանու ներքո կազմակերպված «Թբիլիսիի գավաթ» անվանումը կրող մրցումները բավականին ներկայացուցչական էին: Այդուհանդերձ, հայ պատանիները երկու 2-րդ մրցանակ շահեցին, երկուսն էլ` տղաների զուգախաղերում: Մինչեւ 14 տարեկանների մրցապայքարում 2-րդ տեղ գրագեց Խաչատուր Խաչատրյան - Գեւորգ Սարգսյան, իսկ 16 տարեկանների մրցումներում` Դավիթ Մինասյան - Հակոբ Միրիջանյան երկյակը: Հայաստանը ներկայացնող 2 զույգերն էլ եզրափակիչ խաղերում զիջեցին վրացի թենիսիստներին:
Նոյյան տապան  -   Սպորտ