ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՆՈՆԱ ԳԱՓՐԻՆԴԱՇՎԻԼՈՒ ԳԱՎԱԹԸ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՆՈՆԱ ԳԱՓՐԻՆԴԱՇՎԻԼՈՒ ԳԱՎԱԹԸ

  • 27-05-2005 20:00:00   | Վրաստան  |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճելու հաջորդ իսկ օրը երեւանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը մեկնեց Թբիլիսի, որտեղ մասնակցեց վրացի ականավոր շախմատիստուհի, աշխարհի հնգակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությանը: Պայքարին մասնակցեցին 16 գրոսմայստերներ, որոնք մրցեցին «նոկաուտ» համակարգով: Մասնակիցների թվում էին վրացի ճանաչված շախմատիստուհիներ Մայա Չաբուրդանիձեն, Նինո Գուրիելին, Նանա Իոսելիանին, Մայա Լոմեիշվիլին, Քեթինիո Արախամիան (Շոտլանդիա) եւ Ռուսուդան Գոլեթիանին (ԱՄՆ): Ոչ վրացի շախմատիստուհիները երկուսն էին` Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան) եւ Փիրուզա Վելիխանլին (Ադրբեջան): Լիլիթ Մկրտչյանը հերթով պարտության մատնեց Նինո Գուրիելիին, Նանա Ձագնիձեին, Նանա Իոսելիանիին եւ Ինգա Չարխալաշվիլուն ու դարձավ մրցումների հաղթող: Լիլիթ Մկրտչյանին հանձնվեց Նոնա Գափրինդաշվիլու գավաթը, ինչպես նաեւ` 5 հազար լարի պարգեւավճար:
Նոյյան տապան  -   Սպորտ