ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 18-05-2005 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեհրանում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էին նաեւ Հայաստանի հավաքականի 8 անդամներ, որոնք բոլորն էլ դարձան մրցանակակիրներ: Նրանցից 2-ը` Աշոտ Հակոբյանը (81 կգ քաշային կարգ) եւ Արտյոմ Մալումյանը (91 կգ), հաղթելով իրենց բոլոր մենամարտերում, 1-ին տեղեր գրավեցին: Երկրորդ մրցանակակիրներ դարձան Գաբրիել Դոլմազյանը (54 կգ), Հրաչյա Ջավախյանը (60 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ): Իսկ Էդգար Մանուկյանը (57 կգ), Արտյոմ Հավհաննիսյանը (64 կգ), Եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) իրենց քաշային կարգերում գրավեցին երրորդ տեղերը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 2-րդն էր, իսկ առաջին տեղը գրավեց Իրանի 1-ին թիմը:
Նոյյան տապան  -   Սպորտ