ԱՌՋԵՎՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉՈՐՍ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԵՆ<br />


ԱՌՋԵՎՈՒՄ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉՈՐՍ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԵՆ

  • 04-05-2005 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց 65-րդ առաջնությունը: 6 տուրից հետո միանգամից 4 շախմատիստներ են գլխավորում մրցաշարային աղյուսակը: 4-ական միավորով 1-4-րդ տեղերը բաժանում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը եւ վարպետ Լեւոն Բաբուջյանը: 5-րդ տեղում ընթացող գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը վաստակել է 3,5 միավոր: 7-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն մայիսի 6-ին: 12 մասնակիցների միջին անհատական վարկանիշը 2521 է, մրցաշարն ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի բավականին բարձր` 11-րդ, կարգ ունի: Սահմանված են նաեւ միջազգային գրոսմայստերների եւ միջազգային վարպետի նորմաներ, համապատասխանաբար, 7 եւ 4,5 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ