ՀԵԾԱՆՎՈՐԴ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ՀԵԾԱՆՎՈՐԴ ՎԱՀԱԳՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 29-04-2005 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց բազմօրյա խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը, որին տարբեր մարզերի ու քաղաքների շուրջ 50 մարզիկների մասնակցեցին: 5 փուլից կազմված մրցումներում հաղթեց եւ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Վահագն Կարապետյանը (Երեւան): Նրանից մի փոքր ետ մնացին Վազգեն Ղուլիջանյանը (Արմավիր) եւ Սամվել Հովհաննիսյանը (Վանաձոր), որոնք գրավեցին, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ տեղերը: Նշենք, որ այս հեծանվորդները վերջերս բավականին հաջող էին հանդես եկել նաեւ Իրանում անցկացված միջազգային խոշոր մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ