ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 25-04-2005 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց շախմատի Հայաստանի պատանեկան առաջնությունը: 5 տարիքային խմբերում միաժամանակ ընթանում էին տղաների ու աղջիկների 10 մրցաշարեր, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեցին հանրապետության տարբեր քաղաքների 240 ներկայացուցիչներ: Ըստ տարիքային խմբերի Հայաստանի չեմպիոններ դարձան մինչեւ 10 տարեկանների խմբում - Արա Դիլոյանը (Շիրակ) եւ Սուսաննա Գաբոյանը (Երեւան), 12 տարեկանների - Հայկ Թամազյանը եւ Զոզա Շաքարյանը (2-ն էլ` Երեւան), 14 տարեկաների - Տիգրան Սիմոնյանը (Լոռի) եւ Դիանա Մնացականյանը (Կոտայք), 16 տարեկանների - Դավիթ Քալաշյանը (Գյումրի) եւ Նունե Դարբինյանը (Երեւան), 18 տարեկանների խմբում - Արման Փաշիկյանը (Երեւան) եւ Լիա Մարտիրոսյանը (Լոռի): Բոլոր մրցաշարերում 1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն ու շախմատիստուհիները պարգեւատրվեցին դրամական մրցանակներով: Իսկ ուժեղագույններն իրավունք ստացան մասնակցելու աշնանը կայանալիք աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններին:
Նոյյան տապան  -   Սպորտ