Օծվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին


Օծվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին

  • 22-08-2011 16:24:50   | Հայաստան  |  Հասարակություն
Օգոստոսի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ եւ մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի եւ Արմավիրի թեմի հոգեւորականների կատարվեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու օծումը: Նախ Սրբազան հայրերը օծեցին Սուրբ սեղանը, մկրտության ավազանը, ինչպես նաեւ եկեղեցու 12 սյուները: Սուրբ արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի մարզի դատաղազը, Արմավիր քաղաքի քաղաքապետը, համայնքապետը եւ բազմաթիվ հյուրեր, թեմի երիտասարդաց միության անդամներ, Նոր Կեսարիայի բնակիչներ: Արմավիրի թեմի Նոր Կեսարիա համայնքում 2009 թվականից ե•իպտաբնակ Բարսեղ Գըզըլյանի բարերարությամբ սկսվել էր Սուրբ Բարսեղ Կեսարացի բազիլիկ եկեղեցու կառուցումը: Բարերարը, լինելով պատմական Կեսարիա •յուղից, 2003թ-ին •տնվելով Հայաստանում տեղեկացվել էր, որ Արմավիրի տարածաշրջանում մարզկենտրոնից 16 կմ հեռավորության վրա կա Նոր Կեսարիա անվամբ •յուղ, այստեղել էլ որոշեց կառուցել մի սրբավայր, որը կդառնար համայնքի աղոթատունը: Օ•ոստոսի 6-ին Արմավիրի թեմի առաջնորդի ձեռամբ կատարվել էր նորակառույց եկեղեցու զան•երի եւ խաչի օծումը: Օ•ոստոսի 20-ին եկեղեցու օծման արարողությունից հետո իրենց օրհնության եւ շնորհակալության խոսքերը հղեցին Արմավիրի եւ Ե•իպտոսի թեմերի առաջնորդները` թե բարերարին եւ թե հավաքված հյուրերին, իրենց սրտի խոսքում շեշտելով որ ուրախեն, որ այսուհետ Հայ եկեղեցու արարողությունները եւ հարազատ ավանդույթները կդառնան նաեւ այս համայնքի բնակիչների ամենօրյա կյանքի մասը եւ ամենակարեւորը` հո•եւոր վերանորո•ության շունչ կհաղորդեն բնակիչներին: Եկեղեցու օծմանը հաջորդեցին, մատաղօրհնությունը, ազ•ային եր•ն ու երաժշտությունը` կազմակերպված համայնքապետարանի կողմից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play