Երեւանի «Արարատը» կմասնակցի «Համագործակցության գավաթի»<br /> խաղարկությանը<br />


Երեւանի «Արարատը» կմասնակցի «Համագործակցության գավաթի»
խաղարկությանը

  • 10-12-2008 15:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվարի 17-25-ին Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների «Համագործակցության գավաթի» 17-րդ խաղարկությունը: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի փոխչեմպիոն Երեւանի «Արարատը», քանի որ հանրապետության չեմպիոն «Փյունիկը» 2006թ.-ի մրցակցությունից խուսափելու համար որակազրկվել է մրցաշարի կազմակերպիչների կողմից (անժամկետ): Թիմերը բաժանվել են 4 ենթախմբի: «Արարատն» ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ կմրցի Կազանի «Ռուբինի» (Ռուսաստան), «Ակտոբենի» (Ղազախստան) եւ Տաշքենտի «Պախտակորի» (Ուզբեկստան) հետ: Խաղարկությանը հրաժարվել է մասնակցել Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոն»: Նրա փոխարեն պայքարում կընդգրկվի Ռուսաստանի երիտասարդական թիմը: Ընդհանրապես ԽՍՀՄ նախկին 3 հանրապետություններ կներկայանան 2-րդ մրցանակակիրներով: Երեւանի «Արարատը» 2-րդ անգամն է մասնակցելու «Համագործակցության գավաթի» խաղարկությանը: Նշենք, որ առաջին անգամ արարատցիները անհաջողություն են կրել խմբային մրցաշարում: Հավելենք նաեւ, որ թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հրաժարական է տվել, եւ առաջիկայում «Արարատի» ղեկավարությունը կլուծի նոր գլխավոր մարզչի հարցը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play