«Գափրինդաշվիլու գավաթը» կհանձնվի Հայաստանի շախմատիստներին<br />


«Գափրինդաշվիլու գավաթը» կհանձնվի Հայաստանի շախմատիստներին

  • 02-12-2008 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դրեզդենի շախմատի համաշխարհային օլիմպիադայի 11-րդ փուլից հետո Ուկրաինայի տղամարդկանց հավաքականի առաջատար Վասիլի Իվանչուկը հրաժարվել է արյան փորձանմուշ հանձնել դոպինգ հանձնաժողովին: Հայտնելով այս մասին, «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ այդ պատճառով օլիմպիադայում Վ.Իվանչուկի ցույց տված արդյունքը չեղյալ է հայտարարվել, իսկ իրեն սպառնում է 2 տարվա որակազրկում: Ըստ նույն աղբյուրի, «Գափրինդաշվիլու գավաթ» մրցանակը ետ կվերցվի Ուկաինայի պատվիրակներից եւ կհանձնվի Հայաստանի շախմատիստներին: Գավաթը սահմանել է աշխարհի նախկին չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին, եւ այն հանձնվում է համաշխարհային օլիմպիադայում տղամարդկանց եւ կանանց թիմերի վաստակած ընդհանուր միավորների առավելագույն հանրագումար ունեցող թիմին: Դրեզդենի օլիմպիադայում Հայաստանի եւ Ուկրաինայի թիմերը վաստակել էին հավասար միավորներ, բայց գործակիցներով առավելությունը տրվել էր ուկրաինացիներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play