ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ
ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ

  • 17-11-2008 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-17-ին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին նաեւ հայաստանցի 2 մարզիկներ: Հարություն Մերդինյանը նժույգ թափքում 6-րդ արդյունքով անցավ եզրափակիչ եւ 8 ուժեղագույնների պայքարում գրավեց 3-րդ պատվավոր տեղը` պարգեւատրվելով բրոնզե մեդալով: Վահագն Ստեփանյանը մեկնարկային փուլում վնասվածք ստացավ եւ դուրս մնաց պայքարից: Մարմնամարզության հանրապետական ֆեդերացիայում «ՆՏ»-ի թղթակցին հայտնեցին, որ դեկտեմբերի 15-19-ին Հայաստանի մարմնամարզիկները (3 տղա, 1 աղջիկ) Մոսկվայում կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի մրցանակների միջազգային խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play