ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

  • 11-11-2008 20:54:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին Երեւանում կանցկացվի «Ֆրանչայզինգը Հայաստանում» թեմայով համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանում ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանությունները, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Հայաստանի գործատուների (արդյունաբերողների եւ գործարարների) միությունը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի գործադիր տնօրեն Դիանա Գազիյանը, համաժողովի նպատակը ֆրանչայզինգի գաղափարը եւ Հարավային Կովկասում ֆրանչայզորների իրական փորձը Հայաստանում հնարավոր ներդրողներին եւ գործարարներին ներկայացնելն է, ինչպես նաեւ` ֆրանչայզինգի հետ կապված իրավական եւ հարկային հարցեր քննարկելը: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ամերիկյան «Baskin Robbins» ընկերության Ռուսաստանի եւ Վրաստանի գրասենյակների ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն