ԱՐՄԱՏԱՊԵՍ ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ՀՀ ԳԱԱ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ-ՏՊԱԳՐԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՐՄԱՏԱՊԵՍ ԿՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԻ ՀՀ ԳԱԱ-Ի ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ-ՏՊԱԳՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-12-2007 19:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի նախագահության դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն, «Գիտություն» հրատարակչական-արտադրական ՊՓԲԸ-ն կվերակազմավորվի ՍՊԸ-ի, որի մեջ կընդգրկվեն ԳԱԱ-ի տպարանը եվ գիտական հանդեսների հրատարակչական-տպագրական գործը: ԳԱԱ-ի բոլոր հրատարակությունների (աշխատություններ, մենագրություններ, հոդվածներ) բովանդակային կողմի պատասխանատվությունը կդրվի Ակադեմիայի ինստիտուտների գիտական խորհուրդների, համապատասխան բաժանմունքների եվ ՀՀ ԳԱԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի վրա: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից, ԳԱԱ-ի հրատարակչական-տպագրական ողջ գործունեության վերակազմավորման նպատակն է գիտական հրատարակությունների` հանդեսների եվ գրքերի որակի բարձրացումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն