ՀՈՒՆՎԱՐԻ 1-6-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԱՇԽԱՏԻ<br /> ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 24-Ը<br />


 

ՀՈՒՆՎԱՐԻ 1-6-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԱՇԽԱՏԻ
ՄԻՆՉԵՎ ԺԱՄԸ 24-Ը

  • 20-12-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ` մայրաքաղաքի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ին երկարացվել է մինչեւ 2008թ.-ի հունվարի 1-ի ժամը 01:00-ը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2008թ.-ի հունվարի 1-6-ին ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի մինչեւ ժամը 24-ը, իսկ հունվարի 7-ից` ամենօրյա աշխատանքային ժամանակացույցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն