ՆՅՈՒ ՋԵՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ<br />


ՆՅՈՒ ՋԵՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

  • 14-12-2007 18:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի օրենսդրական ժողովը հինգշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մահապատժի վերացմանը: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները: Այդպիսով, Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը, որ արձագանքեց ՄԱԿ-ի նոյեմբերյան բանաձեւին, որը աշխարհի ժողովուրդներին կոչ է անում հրաժարվել «սպանության օրինականացված ձեւից»:
Նոյյան տապան  -   Միջազգային