Ձերբակալվել է Մակեդոնիայի ներքին գործերի նախկին նախարարը


Ձերբակալվել է Մակեդոնիայի ներքին գործերի նախկին նախարարը

  • 07-06-2011 10:21:00   | Մակեդոնիա  |  Միջազգային
 Մակեդոնիայի ներքին գործերի նախկին նախարար, «Միացյալ Մակեդոնիայի համար» կուսակցության առաջնորդ Լյուբե Բոշկովսկին երկուշաբթի օրը ձերբակալվել է ընտրական քարոզչության ապօրինի ֆինասավորման եւ հակաօրինական գործողություններ կատարելու մեղադրանքով: Ինչպես նշում է «Ռիա Նովոստի»-ն, քաղաքական գործիչը ձերբակալվել է Մակեդոնիայում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց: Ձերբակալաման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 100 հազար եվրո: Ենթադրվում է, որ Բոշկովսկին այդ փողերը մտադիր էր բաժանել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բոշկովսկուն սպասվում է 3-5 տարի հնարավոր ազատազրկում: Այժմ նա կալանքի տակ է գտնվում 30 օրով: Նշենք, որ Բոշկովսկին Մակեդոնիայի ներքին գործերի նախարար է եղել 2001թ. մայիսից մինչեւ 2002թ. նոյեմբերը: Նախկին Հարավսլավիայի Միջազգային դատարանը նրան մեղադրել է այն բանում, որ 2001թ. Մակեդոնաիայի եւ Ալբանիայի միջազգային բախման ժամանակ նա չի հետաքննել ալբանացիների դեմ կատարված հանցագործությունները եւ չի պատժել մեղավորներին: 3,5 տարի տրիբունալում անցկացնելուց հետո նա արդարացվել է: Բոշկովսկին նաեւ մասնակցել է Մակեդոնիայի 2009թ. նախագահական ընտրություններին` զբաղեցնելով երրորդ տեղը:
Նոյյան տապան  -   Միջազգային