ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

  • 23-09-2011 14:18:40   |   |  Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Սեպտեմբերի 26-ին Պոտսդամում Հովիկ Աբրահամյանը կայցելի Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, կհանդիպի թանգարանի գիտաշխատակազմի հետ: Ըստ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ, կմասնակցի ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական