Բակո Սահակյան. Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդեպ


Բակո Սահակյան. Հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդեպ

  • 05-10-2011 23:01:54   |   |  Հասարակություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը իր խոսքում շնորհավորել է հանրապետության բոլոր ուուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի հանդեպ եւ հարգել նրա աշխատանքը: Արցախի ղեկավարն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտի զարգացումն ու արդիականացումը հանդիսանում է պետության գերակայություններից մեկը եւ մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահը նաեւ պետական պարգեւներ է հանձնել ոլորտի մի խումբ երախտավորների: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Հասարակություն