Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնության


Հայ սամբիստները մեկնում են աշխարհի առաջնության

  • 10-10-2011 11:25:29   | Հայաստան  |  Սպորտ

Հոկտեմբերի 13-17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանցկցվի Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով: Պատանիների հավաքականում ընդգրկված են. Գրիգոր Մխիթարյան՝ 48 կգ քաշային կարգ Ռազմիկ Պետոյան՝ 52 կգ ք/կ Հովհաննես Ալեքսանյան՝ 56 կգ ք/կ Արթուր Սահակյան՝ 60 կգ ք/կ Ռաֆիկ Մանուկյան՝ 65 կգ ք/կ Ավետիք Պողոսյան՝ 70 կգ ք/կ Հովհաննես Սերոբյան՝ 75 կգ ք/կ Մինաս Մադոյան՝ 81 կգ ք/կ Մարտիրոս Հակոբյան՝ 87 կգ ք/կ Երիտասարդների հավաքական. Մաքսիմ Մանուկյան՝ 48 կգ ք/կ Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ ք/կ Սերյոժա Ալեքսանյան՝ 57 կգ ք/կ Կարեն Տոնոյան՝ 62 կգ ք/կ Վահագն Գեւորգյան՝ 68 կգ ք/կ Հակոբ Մարգարյան՝ 74 կգ ք/կ Մհեր Կարապետյան՝ 82 կգ ք/կ Արթուր Բունիաթյան՝ 90 կգ ք/կ Ազատ Աբրահամյան՝ +100 կգ ք/կ Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո հաղորդագրության, պատանիների առաջնությունում մեր միակ աղջիկ մասնակիցն է 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Հավաքականների մարզիչներն են՝ Հայկ Ավետիսյանը, Աղասի Գալստյանը, գլխավոր մարզիչը՝ Վովիկ Խոջայանը: Ռիգա է մեկնում նաեւ միջազգային կարգի Էքստրա դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ մեր պատանի եւ երիտասարդ սամբիստները 2011թ. ապրիլի 14-ից 18-ը Պրահայում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել էին 5 բրոնզե եւ 2 արծաթե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play