Առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը


Առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը

  • 13-10-2011 13:14:50   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի անկախության 20-ամյակի հոբելյանական տարում առաջին անգամ պետականորեն նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, եւ դա մեր համակարգի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման ու պետական հոգածության իրական դրսեւորումներից է: Հետեւողականորեն ընթանալով տնտեսական բարեփոխումների ճանապարհով, Հանրապետության Նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը փոքր, բայց իրական քայլերով շարժվում է դեպի զարգացման մի այնպիսի հանգրվան, ուր մեր հողից ստացված բերք ու բարիքով հնարավոր կլինի ամբողջովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը: Հարգելի գործընկերներ, գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանում խաղաղ, ստեղծագործ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի զորացում: Երջանիկ եղեք, առողջ ու պինդ ձեր աշխատանքի ու հավատի մեջ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերվո Կարապետյան
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play