Արեն Սիմոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


Արեն Սիմոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

  • 19-11-2011 15:57:01   |   |  Քաղաքական

Նախագահ Բակո Սահակյանի նոյեմբերի 19-ի հրամանագրով` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվել է պաշտպանության բանակի N զորամասի վարորդ, շարքային Արեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ըստ ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի ավելի վաղ տարածած հաղորդագրության, ժամկետային զինծառայող, 1992թ.-ին ծնված Արեն Արմենի Սիմոնյանը նոյեմբերի 19-ին` ժամը 08:40-ի սահմաններում, զոհվել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play