ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ<br /> ԵԿԵՂԵՑՈՒՆ ՍԵՐԱՖԻՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ
ԵԿԵՂԵՑՈՒՆ ՍԵՐԱՖԻՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 14-04-1998 18:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքի եւ համայն Հունաստանի օրթոդոքս եկեղեցու պետ Սերաֆիմ արքեպիսկոպոսի մահվան կապակցությամբ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր հղեց Աթենքի եւ Հունաստանի սուրբ Սինոդին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, հեռագրում մասնավորապես ասված է. «Մենք խորապես վշտացանք լսելով Հունաստանի Ուղղափառ քույր եկեղեցու պետ Սերաֆիմ արքեպիսկոպոսի մահվան լուրը: Սերաֆիմ արքեպիսկոպոսի ավանդը Հունաստանի եկեղեցուն միշտ կհիշվի երախտագիտությամբ: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու եւ նրա սուրբ կենտրոնի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսարանի անունից մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սբ. Սինոդի նվիրյալ անդամներին, բոլոր եպիսկոպոսներին եւ հոգեւոր դասին, ինչպես նաեւ Հունաստանի ժողովրդին»: Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի անունից Սերաֆիմ արքեպիսկոպոսի թաղման արարողությանը կմասնակցի Հունաստանի թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Ոսկան արք. Գալփաքյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ