Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանին


Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանին

  • 18-02-2012 13:36:23   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Հովնանյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունն` ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի եւ լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները` ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play