Վիկտոր Ռեբեց. «ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեխնոլոգիական արտադրությունը»


Վիկտոր Ռեբեց. «ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեխնոլոգիական արտադրությունը»

  • 20-03-2012 15:41:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Մարտի 20-ին բացվել է «Հայաստանի արտադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի կարիքների համար» ցուցահանդեսը ՀԿԵ կենտրոնական գրասենյակում: Ցուցահանդեսին մասնակցում են մոտ 10 հայկական արտադրող ընկերություններ, որոնք զբաղվում են ՀԿԵ կարիքների համար սարքավորումների, ապրանքների եւ ծառայությունների մատակարարմամբ : Ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին ծանոթացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Գծի եւ կառույցների դեպարտամենտի պետ Ալեքսանդր Գրիշովը: ՀԿԵ-ի ղեկավարն ընդգծեց 2012 թվականին ենթակառուցվածքի վերանորոգման հարցերին նվիրված Գիտատեխնիկական խորհրդի շրջանակներում անցկացվող նման ցուցահանդեսի կարեւորությունը: «2011 թվականի ընթացքում մեր ընկերությունը արտադրանք եւ ծառայություններ է պատվիրել ավելի քան 2 մլրդ. դրամի՝ մոտ 20 հայկական ընկերություններից: 2012 թվականին մենք նախատեսում ենք հասցնել այդ ցուցանիշը ավելի քան 4 մլրդ. դրամի: Դա Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ մեր հերթական ներդրումն է», - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը: Միեւնույն ժամանակ ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ հաշվի առնելով ենթակառուցվածքի շահագործման եւ գնացքների երթեւեկության անվտանգության գործում իր պատասխանատվությունն՝ ընկերությունը բավականին պահանջկոտ գործընկեր է հանդիսանում: Վ.Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեխնոլոգիական արտադրությունը, նորարարութունների ներդնումը՝ միեւնույն ժամանակ հատուկ պահանջներ ներկայացնելով արտադրության որակին: Իր հերթին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ողջունեց նման ցուցահանդեսի անցկացումը, որ էլ խթանում է հայկական արտադրության որակի բարձրացումը: Ենթակառուցվածքի վերանորոգման եւ արդիականացման հարցը քննարկվեց նաեւ ՀԿԵ ՓԲԸ-ի գիտատեխնիկական նիստի ընթացքում: Այս ուղղություններով 2008-2011 թթ. ընկերությունն ուղղել էր ավելի քան 31,4 մլրդ. դրամ: Կատարած աշխատանքների արդյունքում 25,8%-ով ավելացել էր գնացքների տեխնիկական արագությունը, 36,4%-ով՝ տեղամասային արագությունը: Ենթակառուցվածքի եւ գծի վերականգնման աշխատանքները կշարունակվեն նաեւ 2012 թվականին: Մասնավորապես նախատեսվում է վերանորոգել 12 արհեստական կառույց, մոտ 81 կմ կոնտակտային ցանց: Աշխատանքների առաջնահերթ ուղղություններից կլինեն Մասիս-Զոդ (որը հատուկ նշանակություն ունի տեղական փոխադրումների կազմակերպման համար) եւ Երեւան-Այրում (որն առաջնահերթ է գնացքների արագությունների եւ բեռնատար գնացքների քաշի բարձրացման համար) հատվածները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play