Միջոցառումներ Բրազիլիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին
AM RU EN WA FR

Միջոցառումներ Բրազիլիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին

25-04-2012 12:25 Բրազիլիա Քաղաքականություն
Միջոցառումներ Բրազիլիայում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին
Ապրիլի 23-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նման նիստեր խորհրդարանն իրականացնում է ամեն տարի այն բանից հետո, երբ 1989 թ. օրենք ընդունեց այդ ոճրագործության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ: Հայաստանի եւ Բրազիլիայի պետական դրոշները բարձրացնելուց եւ պետական օրհներգերը հնչեցնելուց հետո բացման խոսքով հանդես եկավ նիստի նախագահ, դաշնային պատգամավոր Առնալդո Ֆարիա դե Սան, խոսք վերցրեցին նահանգային երկու պատգամավորներ եւ միջոցառման գլխավոր բանախոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը: Ընթերցվեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի պատասխանը վերջերս բրազիլական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպան Էրսին Էրսինի պատմական փաստերն աղավաղող ելույթներին: Հայաստանի դեսպանի նամակը կտպագրվի երկրի խոշորագույն «Էստադո դե Սան Պաուլո» պաշտոնաթերթում, կտեղադրվի «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթի կայքէջում: Դաշնային պատգամավոր Առնալդո Ժարդինի խդրանքով նամակի տեքստը հանձնվեց նրան` Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատում այն հնչեցնելու համար, ինչպես նաեւ Օզասկոյի «Դիարիո դե Ռեժիոն» տարածաշրջանային թերթի տնօրեն Վրեժ Սանազարին: Նույն օրը` ապրիլի 24-ին Բրազիլահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տաթեւ Ղարիբյանի գլխավորությամբ Սան Պաուլոյի «Սուրբ Գեւորգ» Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հատուկ արարողություն եւ Սբ. Պատարագ: Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի կենտրոնական կինոդահլիճներից մեկում տեղի ունեցավ բրազիլահայ Կասիանա Տեր Հարությունյանի «Հայկական ռապսոդիաներ» ֆիլմի շնորհանդեսը, որը երիտասարդ լրագրողը նկարահանել է Հայրենիքում: Ֆիլմի մեջ մարդկային անձնական ճակատագրերն ու պատմությունները ներկայացվում են հայերի անցած պատմական դժվարին ճանապարհի խորքապատկերի վրա, ուղեկցվում ազգային երաժշտության լավագույն կտորներով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ժապավենը ներկայացվել է մասնակցության միջազգային տարբեր կինոփառատոններին ու մրցույթներին:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 1031 անգամ