Շվեդիայի խորհրդարանը մերժել է արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հովանավորվող նախաձեռնությունը


Շվեդիայի խորհրդարանը մերժել է արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հովանավորվող նախաձեռնությունը

  • 09-05-2012 20:30:19   | Շվեդիա  |  Քաղաքական
Մայիսի 9-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիքսդագը, մերժել է արցախյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հովանավորվող նախաձեռնությունը: Այս մասին Ստոկհոլմից «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Շվեդիայի Հայկական ասոցիացիաների միությունից (Union of Armenian Associations in Sweden): Հիշյալ նախաձեռնությամբ, որը ներկայացվել էր անցյալ տարի Կանաչների կուսակցության անդամ Մեհմեթ Կապլանի կողմից, մասնավորապես, կոչ էր արվում Շվեդիային ակտիվորեն մասնակցել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, «անմիջապես եւ առանց նախապայմանների հայկական զինված ուժերին դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»: Իսկ միջազգային կազմակերպությունները պետք է «ապահովեն Ադրբեջանի տարածքում Արցախի հայ փոքրամասնության անվտանգությունը եւ ինքնավարությունը»: Սակայն Շվեդիայի Ռիքսդագի անդամներն եկել են այն եզրակացության, որ նախաձեռնությունը շեղվում է գոյություն ունեցող բանակցային գործընթացից եւ, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներից: Ավելին, Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից առաջարկված մեկ այլ որոշում, որում նշված է. «Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, եւ գոյություն ունի մեկ մեխանիզմ, որը կարգավորում է այդ խնդիրը` դա Մինսկի խմբի պարտականությունն է: Կոմիտեն աջակցում է ԵԱՀԿ շրջանակներում գործադրվող ջանքերին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play