Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեության գնահատականը


Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեության գնահատականը

  • 11-05-2012 17:06:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվեցին այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում քարոզչական բնույթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերյալ: Ներկայացվեցին խմբի գործունեության շրջանակներում իրականացված մյուս աշխատանքները եւս, որոնք թե տեղի, թե արտասահմանցի մասնակիցների կողմից գնահատվեցին դրական: Առաջարկներ արվեցին այս ձեւաչափով աշխատանքներ հետագայում եւս կազմակերպելու նպատակահարմարության մասին: Պարոն Նիկոյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի կարեւոր առաքելություններից մեկն Ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարկման մոնիթորինգն էր, բացահայտելը, թե որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչեցին տարբեր դիտարկումներ, որոշվեց եղած առաջարկները գրավոր հավաքագրել եւ համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին շահագրգիռ մասնակցության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա հատկապես կարեւորեց հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը` ընդգծելով հետագայում եւս նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակահարմարությունը: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որոշվեց ԱԺ նախագահին կից մոնիթորինգային հանձնաժողովի կատարած աշխտանքների կապակցությամբ հանդես գալ միասնական հայտարարությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play