Անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանություն


Անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանություն

  • 14-05-2012 11:48:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինքնասպանություն` Դավիթաշենի կամրջից Մայիսի 13-ին, ժամը 16.35-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում` անձը չպարզված քաղաքացին գործել է ինքնասպանություն՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից: Փրկարարները դին դուրս են բերել Հրազդանի կիրճի ժայռոտ հատվածից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play