Մեկնարկեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան


Մեկնարկեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան

  • 14-05-2012 12:34:13   | Հայաստան  |  Հասարակություն

ՍԹԱՐ առեւտրային ցանցում մեկնարկեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»: Նախագծի կարգախոսն է «ուզում եմ ապրել» եւ նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան: Ակցիան կտեւի մինչեւ ամսվա վերջ եւ կընթանա մի քանի ուղղությամբ: Նրա շրջանակում, ցանցի սուպերմարկետներում կտեղադրվեն դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան նվիրատվություն կատարել հիմնադրամին: Նախագիծը կիրականացվի նաեւ առցանց` ՍԹԱՐ-ի ֆեյսբուքի էջում: Սոցիալական ցանցի օգտատերերը կարող են ցանկացած պահի միանալ նախագծին եւ համապատասխան բաժնում թողնել հաղորդագրություն բարեգործական ակցիաների կարեւորության մասին: Յուրաքանչյուր հաղորդագրության դիմաց ՍԹԱՐ-ը բարեգործական ֆոնդին կփոխանցի 50 դրամ: ««Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիան ՍԹԱՐ առեւտրային ցանցի նախաձեռնությունն է, որն իրականացվում է արդեն 4-րդ տարին: Այն մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից է: Երեխաները մեր ապագան են, հետեւաբար օգնության ձեռք մեկնելով նրանց` մենք ներդրում ենք կատարում երկրի ապագայի մեջ: Կարծում ենք, որ մեր ֆեյսբուքի էջում այս անհետաձգելի հարցի շուրջ ծավալվող քննարկումների շնորհիվ կգրավենք հասարակայնության ուշադրությունը, ինչի արդյունքում եւս մեկ անգամ կընդգծվի դրա կարեւորությունը»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առեւտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը: Նշենք, որ նախագծին աջակցել ցանկացողները կարող են նաեւ նվիրատվություն կատարել` փոխանցելով գումար հատուկ հաշվեհամարին (Էյչ Էս Բի Սի Հայաստան 001 050 525 003). Հավաքված բոլոր միջոցները հունիսի սկզբին կփոխանցվեն «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին»: Այդ կապակցությամբ կկազմվի հաշվետվություն, որը կհրապարակվի ընկերության պաշտոնական կայքէջում (www.star.am) եւ ֆեյսբուքի էջում (https://www.facebook.com/starsupermarket):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play