ԱՄՆ դոլարի գինը շարունակում է աճել


ԱՄՆ դոլարի գինը շարունակում է աճել

  • 25-05-2012 18:55:32   | Հայաստան  |  Ֆինանսներ

Մայիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 12 մլն 860 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.22 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» -ից, փակման գինը կազմել է 406.75 դրամ: Նշենք, որ նախօրեին ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքը 406 դրամ էր, փակման գինը` 406.5 դրամ էր:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ