Կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը


Կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը

  • 31-05-2012 13:20:55   | Հայաստան  |  Սպորտ

Հունիսի 2-3-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին: Լրատվամիջոցների մուտքն ազատ է: `
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play