Կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը
31-05-2012 13:20:55 | Հայաստան | Սպորտ
Հունիսի 2-3-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի սպորտային դահլիճում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական 4-րդ մրցաշարը` նվիրված Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ թիմերը:
Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 12:00-ին:
Լրատվամիջոցների մուտքն ազատ է:
`