Հայկական ստորաբաժանումը մեկնում է Գերմանիա


Հայկական ստորաբաժանումը մեկնում է Գերմանիա

  • 15-08-2012 13:20:33   |   |  Քաղաքական

Երեւան, Հայաստան - Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում` Գերմանիա ճանապարհելու 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականնների հետ միասին: Հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթյա ուսուցում եւ կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին: Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ <<Բոնդսթիլ>> ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: Կոսովոյում հայ – ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play