Ջրամատակարարման գործընթացը կգտնվի նախագահի անմիջական վերահսկողության ներքո


Ջրամատակարարման գործընթացը կգտնվի նախագահի անմիջական վերահսկողության ներքո

  • 26-11-2012 13:41:52   |   |  Տնտեսություն

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման հարցերին:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Երկրի ղեկավարը Մարտակերտ շրջկենտրոնի ջրամատակարարման խնդիրը որակել է որպես արդի պայմաններում քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ամենակարեւոր հարցը՝ ընդգծելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն բարձր որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության ներքո:
Խորհրդակցությանը մասնակցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play