Շահագործվեց այս տարվա երրորդ երկաթուղային կամուրջը


Շահագործվեց այս տարվա երրորդ երկաթուղային կամուրջը

  • 19-12-2012 10:41:35   |   |  Տնտեսություն

Դեկտեմբերի 18-ին ավարտվել է 1898 թվականից շահագործվող, Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող երկաթուղային կամրջի վերանորոգումը: Վերանորոգումն իրականավցում էր «Հարվկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում: Դա  արդեն երրորդ երկաթուղային կամուրջն է, որը Ընկերությունը շահագործման է հանձնում այս տարի: 

2012 թվականի ապրիլին՝  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի ներկայությամբ բացվեց Զամանլուի կամուրջը, իսկ հոկտեմբերին բացվեց Շահալի-Թումանյան վազուրդի կամուրջը, որն ավելի հայտնի է որպես Սատանի կամուրջ: 
Քոբեր-Թումանյան վազուրդում գտնվող կամուրջը կառուցվել էր 114 տարի առաջ և անցել է միայն ընթացիկ վերանորոգում: Կամրջի բարձրությունը կազմում է 13,10 մետր, ընդհանուր երկարությունը՝ 75 մետր: 
Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը:
Վերակառուցման ծրագրի արժեքը կազմեց 336,8 մլն. դրամ: 
2008-2012 թթ. ենթակառւցվածքի արդիականացման ծրագրի համար հատկացվել է 50 մլրդ. դրամ, այն դեպքում, երբ Հարավկովկասյան երկաթուղու ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմեց մոտ 90 մլրդ դրամ: 
Հավատարմագրային կառավարման գործունեության սկզբից վերանորոգվեց 300 կմ գիծ, տեխնոլոգիական նշանակության 160 օբյեկտ, 33 արհեստական կառույց, 130 կմ կոնտակտային ցանց, 140 կմ էլեկտրահաղորդման գիծ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play